Երևանում կանցկացվի «Լեզուն և ժամանակը. մասնագիտական ​​զարգացման ուղիներ» խորագրով միջոցառումը

17:42, 17 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականի նոյեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության աջակցությամբ «Շարունակական կրթության ինստիտուտ»-ը  կանցկացնի «Լեզուն և ժամանակը. մասնագիտական զարգացման ուղիներ» խորագրով միջոցառումը՝ նախատեսված խորհրդային և ռուսական բուհերի շրջանավարտների համար: Միջոցառումն անցկացվելու է «Ռուսերենը որպես պրոֆեսիոնալ ճկունության գործիք. ավանդույթներ և նորարարություններ» ֆորումի շրջանակում:  

Նախագծիի գործընկերներն են Հայ-ռուսական համալսարանը և Երևանի Ռուսական տունը:

Միջոցառմանը կանցկացվի «Լեզվի անվտանգությունը և լեզվի դինամիկան» խորագրով կլոր սեղան, ինչպես նաև բաց դաս՝ « Տեքստի գաղտնիքները, տեքստը մեր շուրջը» խորագրով: Մասնակցության համար հրավիրվում են դասախոսներն ու ուսուցիչները, հումանիտար ուղղվածության ուսանողները և բոլոր նրանք, որոնք հետաքրքրված են ռուսերենով ու ռուսական մշակույթով: Յուրաքանչյուր մասնակցի կտրվի հավաստագիր:

Միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով


© 2009 ARMENPRESS.am