Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

19:19, 17 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:


© 2009 ARMENPRESS.am