ՀՀ արևելյան սահմանագոտում 14:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել

15:38, 18 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Անդրադառնալով վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերին՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը  հայտնում է, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։

«Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am