Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ

13:33, 19 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը դատապարտում Է Միացյալ Նահանգների կողմից նախօրյակին սահմանված նոր պատժամիջոցներն իրանական կողմի նկատմամբ: Նոյեմբերի 19-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանն ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցները դիտում Է որպես (Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ) Թրամփի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության շարունակություն <…>, դատապարտում Է դրանք եւ այդ ճնշումը համարում Է անօրինական»,- մեջբերում Է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի Emennet Pasargad կիբեռընկերության եւ դրա վեց աշխատակիցների նկատմամբ՝ Վաշինգտոնի տեսակետով ԱՄՆ-ի՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդելու՝ տեղ գտած փորձի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am