Իրանի արտաքին առևտրի 52 տոկոսը բաժին է ընկնում հարևանների հետ առևտրին

16:01, 20 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մաքսային ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ հարևան պետությունները վերջին 7 ամսում 52 տոկոս մասնաբաժին են ունեցել Իրանի արտաքին առևտրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի արտաքին առևտուրը վերջին 7 ամսում կազմել է 54,8 մլրդ դոլար: Մաքսային ներկայացուցիչը հավելել է, որ ավելի քան 61,46 մլն տոննան՝ մոտ 28,32 մլրդ դոլարի, բաժին է ընկնում Իրանի հարևան 15 երկրների հետ բիզնես գործարքներին։

Սա ցույց է տալիս, որ Իրանի արտաքին առևտրում հարևանների բաժինն արժեքով կազմում է 52 տոկոս:


© 2009 ARMENPRESS.am