Արցախի նախագահը ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

17:10, 20 Նոյեմբեր, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության  տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և  ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի  մասնակցությամբ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Հանրապետության ներքին և արտաքին անվտանգային հարցեր:

Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am