Արևելյան Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:41, 21 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիի ժամանակով 07:48-ին՝ Թբիլիսիից 51 կմ հեռավորության վրա, հաղորդում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Գրուզիա»-ն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զեմո Կարաբուլաղի գյուղի մոտ՝ Դմանիսի քաղաքից 9 կմ հարավ-արևելք՝ 10 կմ խորության վրա:


© 2009 ARMENPRESS.am