«Ռոմա»-ն հաղթել է. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

08:43, 22 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցել է «Ջենոա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային ակումբն առավելության է հասել 2:0 հաշվով: «Գայլերի» կազմում աչքի է ընկել Ֆելիքս Աֆենա-Գյան, ով դարձել է դուբլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 5-րդն է` 22 միավորով:


© 2009 ARMENPRESS.am