Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ հրաձգություն է սկսվել. ՀՀ ՊՆ

19:03, 22 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ հրաձգություն է սկսվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ տվյալները ճշտվում են:  


© 2009 ARMENPRESS.am