Եվրոպայում գազի գինը կրկին գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարը

13:50, 23 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի գինը Եվրոպայում նոյեմբերի 23-ին կայացած բորսայական սակարկություններում կրկին բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարից՝ նախօրյակին իջնելուց հետո, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինը գտնվում Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 012 դոլարի մակարդակում:

Օրվա սկզբից Եվրոպայում գազի գինն աճել Է ավելի քան 3 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am