Ոսկու արժեքը նոյեմբերի 5-ից առաջին անգամ ցած է իջել մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց 1800 դոլարից

14:23, 23 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային սակարանի ստորաբաժանումը) սակարկությունների ընթացքում ոսկու արժեքը 2021 թվականի նոյեմբերի 5-ից ի վեր առաջին անգամ իջել Է մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց 1800 դոլարից ցած, հետեւում Է առեւտրական հրապարակի տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երեւանի ժամանակով 12:55-ի տվյալներով՝ թանկարժեք մետաղի գինն իջել Է 0,4 տոկոսով՝ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1779 դոլար, սակայն Երեւանի ժամանակով 13:10-ին մոտ՝ դանդաղել Է մինչեւ 0,2 տոկոս, ոսկին վաճառվել Է մեկ ունցիայի դիմաց 1802 դոլարի մակարդակում:

Երեւանի ժամանակով13:15-ի դրությամբ ոսկին Էժանացել Է 0,24 տկոսով՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1801,9 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am