Վարչապետը Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չի տեսնում

22:14, 23 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գնահատում է, որ այս պահին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու այս պահին  ռազմական դրություն և ընդհանուր մոբիլիզացիա չի հայտարարվում:

«Քանի դեռ դա չի հայտարարվում, նշանակում է, որ Կառավարությունը գնահատում է, որ դրա անհրաժեշտությունը չկա: Երբ որ լինի նման անհրաժեշտություն, կառավարությունը, իհարկե, կգնա նման քայլի, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի լինի: Այո, մենք շատ սուր քննադատում են այս իրավիճակում Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ մենք փնտրում ենք էսկալացիա»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ուղիղ խոսելու առիթները և հնարավորությունները բաց չի թողելու:


© 2009 ARMENPRESS.am