ՌԴ խաղաղապահները Շուշիի շրջանում մոտ 2 հա տարածք են ականազերծել  

10:21, 24 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում սկսել են մաքրել և ականազերծել պայթյունավտանգ առարկաներից Լեռնային Ղարաբաղի հնագույն հայկական գերեզմանոցի տարածքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Շուշիի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի և գյուղատնտեսական հանդակների ու արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:


© 2009 ARMENPRESS.am