Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և ՀԱՊԿ-ում համագործակցության հարցեր

19:44, 24 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն իր զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև հայ-տաջիկական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am