Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ

10:11, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին փոխվարչապետ նշանակելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

Համբարձում Մաթևոսյանը 2018 թվականի հոկտեմբերի 16-ից զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը:


© 2009 ARMENPRESS.am