Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը

10:43, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի կայքում:

Նշված է, որ հուշարձանը կլինի Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից (նույն նյութից)։

Նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։


© 2009 ARMENPRESS.am