Վարչապետը ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին

11:29, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում վարչապետը հիշեցրեց, որ Մաթևոսյանը նախորդ երեք տարիներին պաշտոնավարել է որպես Արմավիրի մարզպետ:

«Փոխվարչապետի պաշտոնը թափուր է մնացել Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար  նշանակվելուց հետո: Ուզում եմ պարոն Մաթևոսյանին շնորհավորել փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու իմաստով»,- ասաց Փաշինյանը:

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց բարձր վստահության համար:

« Կփորձեմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»,- ասաց Մաթևոսյանը:


© 2009 ARMENPRESS.am