Կառավարությունը 400 միլիոն դրամ գումար է հատկացրել Սյունիքի մարզի արտահերթ խնդիրները լուծելու նպատակով

13:04, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզին գումար է հատկացրել` մարզում արտահերթ խնդիրները լուծելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում ընդունվեց նոյեմբերի 25-ի Կառավարության նիստին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզում արտահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին հատկացնել 400 միլիոն դրամ՝ մարզի համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևոր ու հրատապ խնդիրները լուծելու համար:

«Հիշեցնեմ, որ դեռևս ապրիլին 500 միլիոն դրամ էր հատկացվել այս նպատակների համար, հետագայում՝ սեպտեմբերին 200 միլիոն դրամ և հիմա` հերթական խմբաքանակը։ Դեռևս հունվարից Կառավարությունը մատնանշել էր, որ առնվազն  1 միլիարդ  դրամ այս ուղղությամբ գումար կհատկացնի։ Պետք է փաստել, որ հատկացվող գումարի չափը 1.1 միլիարդ դրամ է: Ընդգծեց, որ տարբեր գերատեսչություններ Սյունիքում չնախատեսված աշխատանքներ կատարել են, բայց երբեմն գերատեսչությունները դժվարություններ են ունենում ընթացակարգերի հետ կապված, և այս մեթոդով կարողանում ենք ավելի հրատապ հարցեր լուծել»,- ասաց Սանոսյանը:


© 2009 ARMENPRESS.am