Մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը. Նատալիա Օրեյրոն դրամահավաքին միանալու կոչ է արել

17:52, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը մեկնարկում է նոյեմբերի 25-ին «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2021-ի հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ձևաչափով՝ հաշվետու ֆիլմի տեսքով, որի ընթացքում հենց հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-2021 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում:

Հայտնիներից հեռուստամարաթոնի շրջանակում անցկացվող դրամահավաքին միանալու կոչ է արել ուրուգվայցի դերասանուհի և երգչուհի Նատալիա Օրեյրոն, որը նշում է՝ հավաքված միջոցները կուղղվեն Սյունիքի Վերիշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգմանը:

Հեռուստամարաթոնը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ` Երևանի ժամանակով ժամը 18:40-ին:

 


© 2009 ARMENPRESS.am