Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմավարական զսպման թեմայով գիտաժողով

19:06, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնում անցկացվել է  գիտաժողով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Ռազմավարական զսպման իմաստավորումը պատերազմների կանխարգելման և արդի իրողությունների համատեքստում» խորագրով գիտաժողովին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը և ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի գիտնական-վերլուծաբան Ազատ Դավթյանը:

Ըստ աղբյուրի՝ գիտաժողովի ընթացքում ներկայացվել են  տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելման գործընթացում ռազմավարական զսպման տեսական հիմքերը և  դրանց առանձնահատկությունները:

 


© 2009 ARMENPRESS.am