Ծառայության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են զինվորական կոչումներով և պատվոգրերով

19:48, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորումում կայացել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցների զորացրման հանդիսավոր արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հրամկազմը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին առաջին եռամսյա հավաքներին մասնակցելու և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի համար: Ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են զինվորական կոչումներով և պատվոգրերով:


© 2009 ARMENPRESS.am