ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, երեք ավտոճանապարհներին մառախուղ է

20:51, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ըստ աղբյուրի՝ Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» (մառախուղ), «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Լանջիկ-Մաստարա, Սյունիքի մարզի Համլետավան-Քաջարան, Տաթև-Գորիս ավտոճանապարհներին մառախուղ է։


© 2009 ARMENPRESS.am