Ադրբեջանցիները Սալոնիկում կրկին քարոզչական սադրանք են հրահրել. ՀՀ դեսպանությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր

12:11, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիները կրկին քարոզչական սադրանք են հրահրել Հունաստանի Սալոնիկ քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

Ավելի վաղ Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնվել էր ադրբեջանական գովազդ՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ,  դա հանվել էր Հայաստանի դեսպանության, ներհամայնքային կառույցների, հունա-հայկական առևտրի պալատի և Հայ դատի Սալոնիկի հանձնախմբի ջանքերով: 

«Նոյեմբերի 25-ին նմանատիպ քարոզչական սադրանք են հրահրել նույն ուժերը նույն քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում, ինչն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը: ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին եւ անհեռանկարային քարոզչական սադրանքները»,- նշել են դեսպանությունից:


© 2009 ARMENPRESS.am