Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Իլհամ Ալիևի հետ, այնուհետև տեղի կունենա եռակողմ հանդիպում

15:58, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնուհետև տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահն առանձին հանդիպում կունենա ՀՀ վարչապետի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Քիչ առաջ մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը Սոչիում: Հանդիպման ավարտին սպասվում է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը: Դրանից հետո Պուտինն առանձնազրույց կունենա Փաշինյանի հետ: Այսինքն ՝ երկու երկկողմ հանդիպում ունի Պուտինը և մեկ հանդիպում ՝ եռակողմ», - ասել է Պեսկովը:


© 2009 ARMENPRESS.am