ԵՀ-ն կառաջարկի փակել Աֆրիկայի հարավից ԵՄ թռիչքները COVID-19-ի նոր շտամի պատճառով

16:24, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը Եվրամիությանը կառաջարկի փակել Աֆրիկայի հարավային մասից Միություն թռիչքները այնտեղ COVID-19-ի նոր վտանգավոր շտամի հայտնաբերման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Եվրոպական հանձնաժողովը Միության երկրների հետ սերտ համակարգմամբ կառաջարկի՝ ակտիվացնել Աֆրիկայի հարավի տարածաշրջանից թռիչքների շտապ կասեցման մեխանիզմը այնտեղ կորոնավիրուսի B.1.1.529 վտանգավոր տարբերակի ի հայտ գալու կապակցությամբ, որն անհանգստություն Է առաջացնում»,-նա գրել Է Rwitter-ում:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Մեծ Բրիտանիայի գիտնականները նախազգուշացրել են Բոտսվանայում COVID-19-ի շտամի հայտնվելու մասին, որը պարունակում Է 32 մուտացիա: Մուտացիաներից շատերը ցույց են տալիս նրա բարձր փոխհաղորդակցումը եւ կայունությունը պատվաստանյութերի նկատմամբ. շտամն ավելի շատ փոփոխություններ ունի ձուլված սպիտակուցում, քան COVID-19-ի մյուս բոլոր տարբերակները:

Վարակիչ հիվանդությունների հարավաֆրիկյան ազգային ինստիտուտն ավելի ուշ նույնպես հաստատել Է, որ նոր շտամը հայտնաբերվել Է ՀԱՀ-ում, ներկայում գրանցվել Է 22 դեպք: Financial Times թերթի տվյալներով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 26-ին արտակարգ հանդիպում Է հրավիրում ՀԱՀ-ում հայտնաբերված շտամը քննարկելու նպատակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am