Վրաստանում կասեցրել են ոսկու մաքսանենգության մի քանի փաստ

17:04, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մաքսատան ծառայողները կանխել են երկիր ներմուծվող մաքսանենգ ոսկյա իրերի երեք փաստ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության կայքում:

Ըստ գերատեսչության տվյալների, «Սարպի» մաքսակետում արգրավված 203,9 գրամ քաշով մաքսանենգ ոսկու արժեքը կազմել Է 24,4 հազար լարի (7875 դոլար):

Չհայտարարագրված ոսկերչական ապրանքները փորձել են անցկացնել Վրաստանի, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները: Վրաստանի օրենսդրության համաձայն, Թուրքիայի քաղաքացին տուգանվել Է 5954 լարի (1914 դոլար):

Ինչ վերաբերում Է մյուս իրավախախտողներին, ապա նրանց գործերը հանձնել են Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայություն՝ հետագա արձագանքի համար, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am