Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների  համար

10:41, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան, Լանջիկ  գյուղերում  մառախուղ է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը (Վերին Խոտանան գյուղի հատվածը) դժվարանցանելի է բեռնատարների  համար։

 Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 


© 2009 ARMENPRESS.am