Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք

11:07, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք: Մեկ օրվա ընթացքում կատարվել է 6631 թեստավորում, առողջացել է 1403, մահացել՝ 26 մարդ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337552 դեպք, որոնցից 314020 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14579 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7485 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1438 է: Ընդհանուր կատարվել է 2 348 877 թեստավորում:


© 2009 ARMENPRESS.am