Կուզբասի հանքահորում պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 58-ի

11:13, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորում պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 58-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ պատահարի պահին հանքահորում եղել է 287 հանքագործ: Մահացել է 51 մարդ:

Հանքահորի տնօրեն Սերգեյ Մախրակովը, ով պայթյունի գործով մեղադրվում է արտադրական անվտանգության կանոնները խախտելու մեջ, չի ճանաչում իր մեղքը:


© 2009 ARMENPRESS.am