ԱՄՆ Նեշվիլ քաղաքում փոխհրաձգության հետևանքով սպանվել է երեք մարդ

14:22, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նեշվիլ քաղաքի (Թենեսի նահանգ) բնակարաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է երեք մարդ, ևս չորսը հրազենային վիրավորում են ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին իր Թվիթերի էջում հայտնել է Նեշվիլի ոստիկանությունը:

«Սպանությունների վարչության խուզարկուները հետաքննում են ուրբաթ օրը՝ 21:45-ին, Թորբեթ-սթրիթի բնակարանում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառները, որի հետևանքով զոհվել է երեք երիտասարդ, ևս չորսը ստացել են կյանքին չսպառնացող հրազենային վնասվածքներ», - հաղորդել է Նեշվիլի ոստիկանությունը:

Նշվում է, որ հանցանքի վայրում գտել են 2 հրաձգային զենք: Բնակարան ներխուժելու նշաններ չեն հայտնաբերվել:

 

 


© 2009 ARMENPRESS.am