ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել

14:52, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշպան Արտակ Զեյնալյանը:

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը դիմում էին ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Իրավապաշտպանները առաջնային խնդիր են համարում անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը և կյանքը պաշտպանության տակ վերցնելու հարցն է: 

 

 


© 2009 ARMENPRESS.am