Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ

15:28, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,– նշված է փաստաթղթում:

2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի օգոստոսի 4-ը Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

 

 


© 2009 ARMENPRESS.am