Արմավիրի մարզում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

11:25, 28 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում ավտոճանապարհները նոյեմբերի 28-ի ժամը 10։46-ի դրությամբ անցանելի են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արմավիրի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 


© 2009 ARMENPRESS.am