Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր և վիրավորներ

13:02, 30 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի Խըզը շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» հրաձգարանում նոյեմբերի 30-ին ուսումնական թռիչքներ իրականացնելիս կործանվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:40-ին: Նշվում է, որ ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am