Project LA-ն գործունեության 6-ամյակի առթիվ երաժշտասերներին է ներկայացրել «Ցայգանվագ» երգը

11:50, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Գործունեության 6-ամյակի կապակցությամբ Project LA նախագիծը երկրպագուներին է ներկայացրել երգացանկի միակ արևմտահայերեն երգը, որը Լևոն Արևշատյանը գրել է Մեծարենցի «Ցայգանվագ» բանաստեղծության հիման վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:

Երգը կատարում է Գոռ Սուջյանը, երաժշտությունը` Լևոն Արևշատյանի, գործիքավորումն իրականացրել է Խաչիկ Սահակյանը, հոլովակի ռեժիսորը և պրոդյուսերը Սուրեն Սահակյանն է, իսկ տեսահոլովակի մտահղացման հեղինակը՝ Արմինե Անտիկյանը:

Project LA նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը: Նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն ինքը՝ Արևշատյանն է: Project LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էդգար Ալան Պոի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա:


© 2009 ARMENPRESS.am