Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը

19:57, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տարածաշրջանային ուղիներում երկու երկրների ջանքերի համակարգումը, այդ թվում՝ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացումը։

 


© 2009 ARMENPRESS.am