Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

14:00, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ  նախագահի նստավայրից, մանրամասնելով, որ տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կիմա Արզումանյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի և վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի երդման արարողությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները: 


© 2009 ARMENPRESS.am