Կանադայի ԱԳ նախարարը երկրի անունից համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին  

15:37, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին՝ իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:

«Ես հանդիպեցի ԵԱՀԿ-ում իմ հայ գործընկերոջը, հայտնեցի Կանադայի համերաշխությունը հայ ժողովրդին և կրկնեցի, որ Կանադան խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումներով, ինչի արդյունքում հայ զինծառայողներ են զոհվել»,- նշել է Ջոլին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am