Միջուկային գործարքի շուրջը բանակցային գործընթացը դադանղ Է առաջ շարժվում. Իրանի ԱԳ նախարար

16:59, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում միջուկային գործարքի գործողության վերսկսման շուրջը բնակացություններն ընթանում են լավ, բաց դանդաղ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը՝ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ կայացա հեռախոսային բանակցություննրի ժամանակ: «Ամիր Աբդոլահիյանը շնորհակալությու Է հայտնել ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավարին համագործակցության համար եւ բանակցային գործընթացը բնութագրել Է որպես լավ, բայց դանդաղ»,- հայտնում Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Դիվանագետի խոսքով՝ «բանակցություններում իրանական կողմի նպատակն անարդարացի պատժամիջոցների գործողության լիակատար դադարեցումն Է»: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Է, որ Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին, ինչից հետո եվրոպացի մասնակիցները կվերադառնան իրենց երկրներ կոնսուլտացիաների շարունակման համար: Ըստ որում, Իրանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ կողմերը կարող են բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալ արդեն հաջորդ շաբաթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am