ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

19:31, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՔՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջից:

Արման Թաթոյանի պաշտոնավարումը կավարտվի 2022 թվականի փետրվարի 23-ին, որից հետո փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը կընտրի մարդու իրավունքների նոր պաշտպան:


© 2009 ARMENPRESS.am