ԱՄՆ-ն աֆղան փախստականներին 7 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի

12:59, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 3-ին ստորագրել է օրենք, որով նախատեսվում է 7 մլրդ ԱՄՆ դոլարի օգնություն հատկացնել աֆղան փախստականներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Տվյալ հատկացմամբ նախատեսվում է օգնություն ցուցաբերել Միացյալ Նահանգներ ժամանող աֆղան փախստականներին: Սեպտեմբերին այդ նպատակով արդեն հատկացվել էր 6.3 մլրդ ԱՄՆ դոլար:


© 2009 ARMENPRESS.am