ԱՄՆ-ն «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամի դեմ Սիրիայում  ավիահարված է հասցրել

15:51, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Միացյալ Նահանգները դեկտեմբերի 3-ին հարված է հասցրել Սիրիայում՝ ուղղված ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման բարձրաստիճան անդամի դեմ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Fox News հեռուստաալիքին ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կապիտան Բիլ Ուրբանը:

Նրա խոսքով՝  հարվածի նախնական վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ հնարավոր են զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում:

Ավիահարվածը հասցվել է MQ-9 անօդաչու թռչող սարքով:


© 2009 ARMENPRESS.am