Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 27-ի

10:20, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 27-ի, եւս ավելի քան 20-ը համարվում Է անհայտ կորած: Դեկտեմբերի 7-ին այդ մասին հաղորդում Է Detik նորությունների պորտալը՝ վկայակոչելով փրկարարական ջոկատի ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր առավոտյան որոնողական խումբը հայտնաբերել Է եւս հինգ մարմին, որոնք տեղափոխվել են տեղի դիարան»,- պատմել Է նա լրագրողներին:

Այսպիսով զոհվածների ընդհանուր թիվն այս պահին  կազմում Է 27: Արեւելյան Ճավայի նահանգի Տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալության վարչության տեղեկատվությամբ՝ 69 մարդ ծանր վիրավորվել Է, շուրջ 100-ը՝ թեթեւ վնասվածքներ ստացել: Բացի դրանից, դեկտեմբերի 6-ին փրկրարաները հայտնել են, որ անհայտ կորել Է ավելի քան 20 տեղացի բնակիչ: Սեմերուն Ճավա կղզու ամենաբարձր գագաթն Է եւ Ինդոնեզիայի տարածքում գրեթե 130 ակտիվ հրաբուխներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am