ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այց է կատարել  Հարավային մաքսատուն-վարչություն

20:09, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ  Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն և մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող Կապան քաղաքի մաքսային հսկողության տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, այցի ընթացքում ՊԵԿ նախագահն առանձնակի ուշադրություն է դարձրել տրանսպորտային միջոցների և բեռների մաքսային հսկողության կազմակերպման գործընթացներին, որի շրջանակներում կարևորել է մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերը՝ ընդգծելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:

Նշվում է, որ մաքսային հսկողության տարածքում շրջայցի ժամանակ Ռուստամ Բադասյանը ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։


© 2009 ARMENPRESS.am