Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա

09:55, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-10 աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը:

Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ:           


© 2009 ARMENPRESS.am