Գաբրիել Սարգսյանը մասնակցում է Sheikh Hamdan bin Rashid Cup-ին  

12:02, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը մասնակցում է Sheikh Hamdan bin Rashid Cup արագ շախմատի մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 24 մասնակիցների թվում նա 18-րդն է՝ վաստակելով 2 միավոր: Առաջատարներն ԱՄՆ և Ռուսաստանի ներկայացուցիչներն են 5-ական միավորով:

Մրցաշարը բաղկացած է 9 տուրից և մյուս պարտիաները կկայանան դեկտեմբերի 8-ին:

Գաբրիել Սարգսյանը մասնակիցների թվում ամենաբարձր վարկանիշ ունեցող գրոսմայստերներից մեկն է` 2 693 միավոր:


© 2009 ARMENPRESS.am