Բարձր եմ գնահատում մեր պետությունների դատախազությունների միջև ձեռք բերված փոխգործակցության մակարդակը. ՌԴ գլխավոր դատախազն՝ Արթուր Դավթյանին

15:01, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի՛ Արթուր Սարգսի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Լինելով իսկական պրոֆեսիոնալ և իր գործին հավատարիմ ղեկավար, Դուք արժանի օրինակ եք ծառայում ենթակա աշխատակիցների համար՝ ամենաբարդ առաջադրանքներին լուծում տալու ժամանակ անգամ ցուցաբերելով կոմպետենտություն, պարկեշտություն և անձնական նվիրում:

Վստահ եմ, որ Ձեր կողմից ղեկավարվող դատախազական կորպուսը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի հուսալի հենարան:

Բարձր գնահատելով մեր պետությունների դատախազությունների միջև ձեռք բերված փոխգործակցության մակարդակը՝ մարդու իրավունքների խախտումների, արդի մարտահրավերների, անդրսահմանային և թվային սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության հետագա ամրապնդման հույս եմ հայտնում:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին առողջություն, անսպառ էներգիա, հաջողություններ գործերում, ներդաշնակություն և բարգավաճում»:


© 2009 ARMENPRESS.am