Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Կատար

16:17, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Կատար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին գրում է Gulf Times կայքը։

Դոհայի միջազգային օդանավակայան ժամանելուն պես նրան և ուղեկցող պատվիրակությանը դիմավորել են Կատարի  պետնախարար Համադ բեն Աբդուլազիզ Ալ Քուվարին, Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ բին Համադ Ալ Ֆուհեյդը Ալ Հաջերին և Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։


© 2009 ARMENPRESS.am