Pfizer և BioNTech ընկերություններն աշխատում են կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ

19:37, 8 Դեկտեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech  ընկերություններն աշխատում են կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ և ակնկալում են, որ այն արդեն պատրաստ կլինի 2022 թվականի մարտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ամերիկյան ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունը հայտնել է, որ իրենց արդեն իսկ իրականացրել են պատվաստանյութերի փորձարկում կորոնավիրուսի այլ շտամերի դեմ: Նշվում է, որ դեղամիջոցներն անվտանգ ու արդյունավետ են եղել: «Այս հետազոտությունների տվյալները կուղարկվեն ողջ աշխարհի կարգավորող մարմիններ, ինչը կօգնի արագացնել պատվաստանյութի ադապտացման գործընթացն ու ստանալ հավանություն՝ այն օգտագործելու կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am