Ինդոնեզիայում հրաբխի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

21:46, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզական Յավա կղզու վրա Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամբ, հրաբխի ժայթքման հետևանքով տուժել է 105 բնակիչ, 23-ը ստացել են լուրջ վնասվածքներ:  12 մարդ անհետ կորած է համարվում:

Ինդոնեզիայի տարածքում այս պահին կա գրեթե 130 ակտիվ հրաբուխ:


© 2009 ARMENPRESS.am